Ղևոնդ Ալիշան
(1820—1901)
Ղևոնդ Ալիշանը (իսկական անուն-ազգանունը՝ Քերովբե Ալիշանյան Պետրոս–Մարգարի, 1820—1901), հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ և թարգմանիչ է։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1838-ից։ Ծնվել է հուլիսի 6–ին, Կ. Պոլսում, դրամագետ-հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց (1830—32) հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832—41)։ Հետագայում աշխատել է Վենետիկի Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841—50, ապա՝ 1866—72), տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»–ի խմբագիր (1849—51), ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում (1859—61)։ 1872-ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Եղել է ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886), Ենայի Փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր (1897), անդամակցել է իտալական, ռուսական և այլ գիտական ընկերությունների։ Մահացել է նոյեմբերի 9–ին և թաղվել Վենետիկի Ս. Ղազար կղզում։
Ալիշանը գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ։ Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով։ Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության և համախմբման շրջանում, երբ ժողովրդի ազատագրական ձգտումները նոր մարմնավորում էին ստանում, Ալիշանի ստեղծագործությունը դարձավ դրա արձագանքն ու արտացոլումը։ Այդ երկերում, որոնք գրված են աշխարհաբարով, նա պատկերել է հայ ժողովրդի պատմական անցյալի հերոսական դրվագները։ 1847–60-ին «Բազմավեպ»–ում Նահապետ ստորագրությամբ Ալիշանը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրագդան», «Մասիսու սարերն», «Հայոց աշխարհիկ», «Վերջին երգ վիրավոր բամբռահարին», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա», «Պլպուլըն Ավարայրի», «Շուշանն Շավարշանս»), որոնք նրա պոեզիայի բարձրակետն են։
Ալիշանը իր ուժերը փորձել է նաև գեղարվեստական արձակում՝ հրատարակելով «Յուշիկք հայրենեաց հայոց» (հ. 1—2, 1869—70) պատմա-գեղարվեստական ստեղծագործությունը։ Հայ ժողովրդի հերոսական անցյալի օրինակով նա երիտասարդ սերնդին սովորեցրել է սիրել հայրենիքը, չխնայել կյանքը նրա փրկության համար («Կարմիրն Վարդան»), գնահատել ու պահպանել ժողովրդի մշակույթը («Աբգար Դպիր») և այլն։
Տիրապետելով եվրոպական ու ասիական բազմաթիվ լեզուների՝ Ալիշանը կատարել է մի շարք թարգմանություններ, օր. Ջ. Միլտոնի «Դրախտ Կորուսյալ»–ը (հատված, «Ծաղկաքաղ քերդողաց Անգղիացւոց», 1852), Ջ. Բայրոնի «Իտալիա»–ն («Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորդ երգը, 1860), Ֆ. Շիլլերի «Երգ ի զանգակն» (1871), Հ. Լոնգֆելլոյի «Հնձողն և ծաղկունք»–ը («Քնար Ամերիկյան», 1874) և այլն։
Ալիշանը եղել է հայ ժողովրդական բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք-ուսումնասիրողներից։ «Հայոց երգք ռամկականք» (1852, համատեղ արված են հայերեն բնագիրն ու անգլերեն թարգմանությունը) ժողովածուն մեր գիտական բանագիտության առաջին աշխատություններից է։
Իր լավագույն ստեղծագործություններով Ալիշանը հաղթահարել է կլասիցիզմը և ուղի հարթել ռոմանտիզմի համար՝ դառնալով այդ ուղղության հիմնադիրներից մեկը հայ գրականության մեջ։
Կոչ անելով հայությանը «զենքն ի ձեռին» ազատագրել հայրենիքը, պայքարով ձեռք բերել սեփական ազատությունն ու անկախությունը՝ Ալիշանը, սակայն, ապագա Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքը պատկերացրել է որպես լուսավորյալ միապետություն («Ցուշիկք...»–ի «Ըսկիզբն տարւոյ և մարդկութեան ի Հայս», «Աշոտ Ա և Հայաստան հազար տարի առաջ» գլուխները)։
Կոչ անելով հայությանը «զենքն ի ձեռին» ազատագրել հայրենիքը, պայքարով ձեռք բերել սեփական ազատությունն ու անկախությունը՝ Ալիշանը, սակայն, ապագա Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքը պատկերացրել է որպես լուսավորյալ միապետություն («Ցուշիկք...»–ի «Ըսկիզբն տարւոյ և մարդկութեան ի Հայս», «Աշոտ Ա և Հայաստան հազար տարի առաջ» գլուխները)։
Գիտական հոդվածներով Ալիշանը հանդես է եկել 1843-ից՝ «Բազմավեպ»–ի էջերում։ «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ տեղագրել է պատմական Հայաստանի գավառները, տվել նրանց համապատասխան գիտա-աշխարհագրական բնութագրությունը։ Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր տասնհինգ նահանգների մասին պատմա–աշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20–22 մեծադիր հատորներում։ Շարքի առաջին գործն է «Շիրակ»–ը (1881), որտեղ նա, բնավ Հայաստանում եղած չլինելով, հանգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Այնուհետև իրար են հաջորդել «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890) և «Սիսական» (1893) աշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում։ Այդ գործերում Ալիշանը մասնագիտական մանրակրկիտությամբ տեղագրել է Հայաստանի պատմական նահանգների լեռները, գետերը, լճերը, ձորերը, արժեքավոր տեղեկություններ հաղորդել քաղաքներում, շեներում ու գյուղերում եղած մեծ ու փոքր պատմական հուշարձանների մասին։ Նրա տեղագրական երկերում հավաքված են բազմաթիվ մեծարժեք նյութեր հայկական վանքերի, զանազան հուշարձանների վրա եղած արձանագրություններից, ամփոփված են իր նկարագրած տեղավայրերից մինչ այդ հրատարակված բոլոր արձանագրությունները։ Ալիշանը հետևել է ժամանակին լայն տարածում ստացած «աշխարհագրական ուղղությանը», ըստ որի մարդկային հասարակության զարգացման հիմնական ազդակը աշխարհագրական միջավայրն է։ 1881-ին Վենետիկամ կայացած աշխարհագրագետների համաշխարհային երրորդ կոնգրեսում նա կարդացել է «Հայկական աշխարհագիտություն» թեմայով զեկուցում (իտալերեն, հայ. հրտ. 1881), որտեղ, ի թիվս Հայաստանի աշխարհագրության հետ առնչվող բազում հարցերի, պաշտպանել է այդ տեսությունը։
Ալիշանը կարևոր ներդրում ունի մի շարք հայ պատմիչների գործերի գիտական հրատարակման բնագավառում։ Դրանցից են՝ Կիրակոս Գանձակեցու «Համառօտ պատմութիւն» (1865), Լաբուբնա ասորի մատենագրի «Թուղթ Աբգարու...» (թրգմ. անգլերենից 1868), Խոսրով Անձևացու «Մեկնութիւն աղօթից պատարագին» (1869), «Սմբատ Գունդստաբլ հայոց և Անսիզք Անտիոքայ» (հայերեն բնագրով և նրա ֆրանսերեն թարգմանությամբ, 1876), «Կամենից, Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ» (1896) երկերը, «Սոփերք հայկականք» մատենաշարի 22 հատորիկները (1853-61)։
Ուշագրավ են Ալիշանի «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» (1895) աշխատությունը, ուր հեղինակը հավաքել, դաս–դասել և գիտականորեն բնութագրել է հայկական բնաշխարհի ավելի քան 3400 բույսեր ու ծաղկատեսակներ (150-ից ավելի նկարներով), «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց»–ը (1895), ուր քննվում են հայկական հեթանոսության ծագումնաբանական ակունքները և այլն։
Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։
Խաչատուր Աբովյան
(1809-1848)
Մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ, հայ նոր
գրականության հիմնադիր Խաչատուր
Աբովյանը ծնվել
է Քանաքեռ
գյուղում: Սովորել է
էջմիածնի վանքի
դպրոցում, ապա մեկնել
է Թիֆլիս
և մի
մասնավոր ուսումնարանում
առժամանակ ուսանելուց հետո
ընդունվել է նորաբաց
Ներսիսյան դպրոց: Ավարտելուց
հետո վերադարձել
է Էջմիածին
և ստանձնհլ
կաթողիկոսարանի քարտուղարի ն
թարգմանչի պաշտոնը:
1829 թ.
էջմիածին է
գալիս Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ
Պարրոտի արշավախումբը՝
Արարատի գագաթը
բարձրանալու նպատակով: վերելքին, որպես թարգմանիչ, մասնակցում է նաև
քսանամյա Աբովյանը: Նա աոաջիններից
մեկն է, որ ոտք
է դրել
սուրբ լեռան
կատարին:
Պարրոտի վրա
մեծ տպավորություն
է թողնում
հայ երիտասարդը
իր կրթվածությամբ
և իմացություններով: Նրա օգնությամբ
Աբովյանը 1830 թ. ընդունվում
է Դորպատի
համալսարան՝ որպես ագատ
ունկնդիր: Համալսարանում սովորելով
վեց տարի՝
ստանում է
հիմնավոր կրթություն:
Բազմակողմանի գիտելիքներով
հարստացած Աբովյանը, վերադառնալով հայրենիք, մեծ ոգևորությամբ
ցանկանում է ծավալել
կրթական և
ստեղծագործական լայն գործունեություն, սակայն արժանանում
է սառն
ընդունելության: Աբովյանը ցանկանում
է հիմնել
մի դպրոց, որտեղ պետք
է սովորեին
հասարակության տարբեր խավերի
երեխաներ: Կաթողիկոս Հովհաննես
Կարբեցին մերժում
է նրան՝
ասելով. «Դու լավ
խմորել կարես
զմիտս անմեղաց, այլ կրթել
զնոսա, չէ քո
գործ»:
1837 թվականին
Աբովյանը նշանակվում
է Թիֆլիսի
նահանգական դպրոցների տեսչի
պաշտոնակատար և պատմության
ու թվաբանության
ուսուցիչ: Աբովյանը մեծ
լուսավորիչ էր, այսինքն՝
առաջադիմության միակ ճանապարհը
տեսնում էր
մարդկանց կրթելու, լուսավորելու, ազգային-հայրենասիրական գիտակցությունը
արթնացնելու մեջ: վարելով
նախ Թիֆլիսի
նահանգական, ապա Երևանի
գավառական դպրոցների տեսչի
պաշտոնը նա
ուզում էր
իրագործել իր այդ
լուսավորական ծրագրերը: Բայց նրա
բոլոր նախաձեռնությունները
մնում են
անկատար հանդիպելով
ցարական իշխանությունների
և հայ
հետամնաց կղերականության
դիմադրությանը:
Հիասթափված ու
դաոնացած այդ
ամենից՝ Աբովյանը
պատրաստվում էր Երևանից
մեկնել Թիֆլիս՝
ստանձնելու Ներսիսյան դպրոցի
տեսչի պաշտոնը: Բայց 1848 թ. ապրիլի 2-ին՝ վաղ
առավոտյան, նա դուրս
է գալիս
տնից և
այլևս չի
վերադառնում: Մինչև այսօր
էլ չի
հաջողվել պարզել
նրա անհետացման
հանգամանքները:
Վարդան Այգեկցի
(XII-XIIIդդ.)
Վարդան Այգեկցին
ապրել է XII-XIII դարերում:
Նա ծնվել
է Կիլիկիային
արևելյան կողմից
սահմանակից Տլուք գավառի
Մարաթա բնակավայրում: Մատենագրության մեջ նա
երբեմն կոչվում
է Վարդան
Մարաթացի:
Կրթություն է ստացել Կիլիկիայի Արքակաղին վանքում, արժանացել վարդապետական աստիճանի: Վարդան Այգեկցին եղել է քարոզիչ վարդապետ, շրջել է բնակավայրից բնակավայր և քարոզներ ասել հայ բնակչության համար, եղել է ճանաչված հեղինակավոր հոգևորական:
Կրթություն է ստացել Կիլիկիայի Արքակաղին վանքում, արժանացել վարդապետական աստիճանի: Վարդան Այգեկցին եղել է քարոզիչ վարդապետ, շրջել է բնակավայրից բնակավայր և քարոզներ ասել հայ բնակչության համար, եղել է ճանաչված հեղինակավոր հոգևորական:
Հայտնի է, որ 1198 թվականին Վարդան
Այգեկցին ներկա
է եղել
Կիլիկիայի Լևոն Բ
թագավորի թագադրման
արարողությանը:
Նա 1210 թվականից գործել
է Այգեկ
վանքում: Այստեղից էլ
ստացել է
Այգեկցի մականունը:
Ակսել Բակունց
(1899-1937)
Ակսել Բակունցն
ապրեց ստեղծագործական
կարճատև կյանք` 1923-1937թթ.,
որի ընթացքում
հասցրեց գրել
ու հրապարակել
պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի
սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև
առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր
Աբովյան» անավարտ վեպերից: Նրա պատմվածքներում
և ակնարկներում
պատկերված են իր
հայրենի եզերքն
ու նրա
մարդիկ: Բակունցի արձակի
լեզուն գեղեցիկ
է, բանաստեղծական ու
գունեղ` ինչպես հայկական
գորգերի նուրբ
զարդանախշերն ու հայ
ճարտարապետության քանդակազարդ խոյակները:
Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ.
հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու
ընտանիքում: Ծննդավայրի ծխական
դպրոցն ավարտելուց
հետո, «որպես հույժ
գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել
է Էջմիածնի
Գևորգյան ճեմարան, որտեղ և
կատարել է
գրական առաջին
փորձերը:
Ճեմարանը ժամանակավոր
փակվելու պատճառով 1915-16թթ.
Բակունցը հայրենի
Զանգեզուրի հեռավոր գյուղերից
մեկում` Լորում, մեկ տարի
աշխատում է
որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ
աղջիկը» պատմվածքը ծնվել
է այդ
օրերի տպավորություններից:
1917թ., ճեմարանի դասարանական
բաժինն ավարտելուց
հետո, հայ ժողովրդի
գլխին կուտակված
սև ամպերը
տասնութամյա պատանուն ստիպեցին
թողնել խաղաղ
աշխատանքն ու դառնալ
հայկական կամավորական
բանակի զինվոր` Էրզրումի ճակատում: Երիտասարդ Ե. Չարենցի
նման Ա. Բակունցն էլ
ապրեց ծանր
ողբերգություն` բզկտված կապուտաչյա
հայրենիքի, նրա մեծ
կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում
հայ ժողովուրդը
վճռական ճակատամարտի
ելավ թուրքական
բանակի դեմ, որը և
որոշեց նրա
հետագա գոյության
և անկախ
պետականության ճակատագիրը:
Այդ նորօրյա
Ավարայրի մասնակիցն
ու քաջարի
զինվորն էր
նաև ապագա
մեծ գրողը` Ակսել Բակունցը:
1927թ., երբ Բակունցն
ավարտել էր
Խարկովի գյուղատնտեսական
ինստիտուտն ու իբրև
գյուղատնտես աշխատում էր
հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ
նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում
Բակունցը պատկերեց
հայ գյուղաշխարհի
իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն
էր և
որտեղ ապրում
էր ինքը` գրողը: Մթնաձորում մի
կողմից նա
տեսնում է
կուսական բնության
անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու
անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու
տգիտություն:
Մթնաձորը մեծ
աշխարհից կտրված «մի ուրույն
աշխարհ» է: Մթնաձորի
մարդիկ այնքան
հեռու են
մեծ աշխարհից, որ լույսի
ոչ մի
շող չեն
ստանում նրանից: Բիրտ ուժն
ու կամայականությունն
են թագավորում
այնտեղ, օրենք կոչվածը
զենք է
տիրողների ձեռքում:
Բակունցն ապրում
է իր
հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ
լուսավոր շող
կա. այդ դաժան
միջավայրում նրանք ստեղծում
են իրենց
կախարդական հեքիաթն ու
ապրում են
այդ հեքիաթի
գույներով:
Բակունցը սիրում
և հասկանում
էր բնության
լեզուն: Նրա գրեթե
բոլոր ստեղծագործություններում
կան գունեղ
ու կենդանի
բնապատկերներ, որոնք ունեն
քնարական շունչ
ու հուզականություն:
Իր հայրենի
երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու
ջրին անսահմանորեն
նվիրված մարդն
ու քաղաքացին, մեծ գրողն
ու արվեստագետը
դարձավ ստալինյան
բռնապետության զոհը: Նա
գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ.
ամառային մի
օր` վաղ արշալույսին...
Մուշեղ Գալշոյան
(1933 - 1980 )
Մուշեղ Գալշոյանի
նախնիները ապրել են
Արևմտյան Հայաստանի
Սասուն լեռնային
գավառում, այնտեղ, որտեղ սկիզբ
է առել «Սասնա ծռերը»` հայկական հերոսական
էպոսը: Սասունցիները քաջ
մարդիկ էին
և բազմաթիվ
կռիվներ են
մղել թուրքերի
դեմ ու
ջախջախել են
թուրքական զորքերին, բայց մի
գավառը չէր
կարող անվերջ
դիմադրել մի
ողջ պետության: 1915թ.
Ցեղասպանությունից հետո դատարկվեց
նաև Սասունը, ողջ մնացած
սասունցիները սփռվեցին աշխարհով
մեկ, շատերը եկան
Արևելյան Հայաստան
և ապաստան
գտան Արագածի
փեշերին, Թալինի, Աշտարակի և
ուրիշ շրջաններում:
Մուշեղ Գալշոյանը
ծնվել է
Թալինի շրջանի
Աղավնաձոր գյուղում: Նրա հայրը
Եղեռնի տարիներին
կորցրել էր
ամբողջ ընտանիքը ` կնոջը և
չորս երեխաներին, եղբայրներին, նորից էր
ամուսնացել և մյուս
փախստականների հետ բնակություն
հաստատել Թալինում: Մուշեղ Գալշոյանը
հասակ է
առել ահա
սասունցի փախստականների
միջավայրում, նրանց զրույցների
ու հիշողությունների
մթնոլորտում: Նրա հերոսները
այդ նույն
սասունցիներն են, որոնց
բնավորությունն ու հոգեբանությունը
Մուշեղ Գալշոյանը
այնքան լավ
էր ուսումնասիրել, համակվել էր
կորցրած հայրենիքի
հանդեպ նրանց
կարոտով:
Գալշոյանը կրթություն
էր ստացել
Երևանի գյուղատնտեսական
ինստիտուտում, բայց գրքի
ու գրականության
նկատմամբ սերը
և գրական
ձիրքերը նրան
մղում են
սկզբում լրագրական, ապա գրական
աշխատանքի: Նրա առաջին
գիրքը «Ձորի Միրոն» վիպակն էր, պատմությունը մի սասունցու, որը իր
նման հազարավորների
հետ մի
կերպ փրկվել
էր ու
հասել Արևելյան
Հայաստան: Բայց նա
խռով էր
մնացել ամբողջ
աշխարհից այն
անարդարության համար, որ
գործվել էր
իր ժողովրդի
հանդեպ, այն բանի
համար, որ իրենք
չկարողացան փրկել իրենց
երկիրը:
Գալշոյանի պատմվածքների
ժողովածուն կոչվում է «Մարութա սարի
ամպերը»: Մարութա սարը
Սասնա լեռներից
է, Սասնա յուրատեսակ
խորհրդանիշը: Այդ ժողովածուի
հերոսները ևս սասունցի
փախստականներ են` հավատարիմ
Սասնա ավանդներին, սովորություններին,
բարոյականությանը:
Նրանք որոշ
կողմերով նման
են էպոսի
հերոսներին, նրանց նման
կապված են
իրենց երկրին
և նրանց
նման մի
քիչ ծուռ
են, կարող են
այնպիսի բաներ
անել, որոնք անսովոր
են թվում, բայց իրականում
ազնիվ և
միամիտ մարդիկ
են:
Գալշոյանը հրաշալի
գիտեր Սասունի
բարբառը, գաղթական սասունցիների
հոգեբանությունը, երազանքները և
իր պատմվածքներում
ստեղծեց սասունցիների
տպավորիչ կերպարներ` հմտորեն օգտագործելով
բարբառի հնարավորությունները:
Մխիթար Գոշ
(XIIդ.)
Մխիթար Գոշը
խոր հետք
է թողել
հայ գրավոր
մշակույթի զարգացման վրա: Նրա առակներով
հայ գեղարվեստական
արձակը սկսում
է հանդես
գալ իբրև
ինքնուրույն գրական տեսակ: Գոշը ապրել
և գործել
է մի
ժամանակաշրջանում,
երբ թե´ Կիլիկիայում և թե´ բուն Հայաստանում
արդեն կազմավորվել
էին հայկական
պետություններ՝Ռուբինյանների
և Զաքարյանների
գլխավորությամբ: Մխիթար Գոշն
իր մտավոր
գործունեությանբ ջանում էր
ծառայել ազգային
պետականության ամրապնդմանը:
Մխիթար Գոշի
մասին կենսագրական
որոշ տեղեկություններ
է հաղորդում XIII դարի պատմիչ Կիրակոս
Գանձակեցին: Գոշը ծնվել
է XIIդ.. մոտ 20-ական թվականներին
հայաշատ Գանձակ
քաղաքում: Տեղում կրթություն
ստանալուց հետո նա
աշակերտել է Հովհաննես
Տավուշեցի վարդապետին՝ նրանից
ստանալով վարդապետական
աստիճան: Բայց չբավարարվելով
ձեռք բերածով՝
Մխիթարը մեկնում
է Կիլիկյան
Հայաստան, կատարելագործվում տեղի
մեծահամբավ վարդապետների մոտ: Վերադառնալով Արևելյան Հայաստան՝
Գոշը որոշ
ժամանակ մնում
է Խաչենում, ապա հաստատվում
է Կայենո
գավառի Գետիկ
վանքում, հիմնում դպրոց, գբաղվում կրթական
գործունեությանբ: Երբ երկրաշարժից
ավերվում են
Գետիկն ու
մերձակա գյուղերը, Մխիթարը միաբանությանն
ու գյուղացիներին
հորդորում է չհեռանալ
ուրիշ վայրեր: Նա Զաքարյան
իշխանների օգնությամբ հին
Գետիկից ոչ
շատ հեռու՝
մի գեղատեսիլ
վայրում, կառուցում է
Նոր Գետիկ
վանքը, իսկ մոտակայքում` երկու գյուղ: վանքը հիմնադրի
անունով անվանվում
է նաև
Գոշավանք:
Մխիթար Գոշի
գործունեությունը զուգադիպում է
այն ժամանակներին, երբ հայ-վրաց ռազմական
ուժերը Զաքարյան
եղբայրների գլխավորությամբ տապալում
են սելջուկ
նվաճողների լուծը: Ազատագրվում
են պատմական
Հայաստանի հյուսիսային շրջանները, հաստատվում է Զաքարյան
տոհմի իշխանությունը: Իր իմաստությամբ
և մեծ
հեղինակությամբ Մխիթար Գոշը
ձեռք է
բերում Հայաստանի
կառավարիչ Զաքարե մեծ
իշխանի համակրանքն
ու վստահությունը, դառնում նրա
խրատատու խորհրդականը:
Մխիթար Գոշը
վախճանվել է խոր
ծերության հասակում՝ 1213թ., և
թաղվել Նոր
Գետիկում:
Դերենիկ Դեմիրճյան
(1878 - 1956)
Դերենիկ Դեմիրճյանը
հայ դասական
գրողներից է: Նրա
հատկապես երկու
գործերը` «Քաջ Նազար» կատակերգությունը և «Վարդանանք» վեպը, հայ գրականության
ամենասիրված գործերի թվին
են պատկանում:
Դեմիրճյանը ծնվել
է 1878թ. Ախալքալաք
քաղաքում, որն այսօր
Վրաստանի Հանրապետության
կազմում է: Կրթություն ստացել է
ծննդավայրի դպրոցում, Էջմիածնի Գևորգյան
ճեմարանում և Թիֆլիսի
Ներսիսյան դպրոցում, ավարտել է
Շվեյցարիայի Ժնև քաղաքի
համալսարանը: Ուսուցչի պաշտոնով
աշխատել է
Թիֆլիսում: 1920-ական թթ. տեղափոխվել է Երևան, որտեղ ապրել
է մինչև
իր կյանքի
վերջը: 1953թ. ընտրվել
է Հայաստանի
գիտությունների ակադեմիայի անդամ, իբրև մի
գրող, որ մեծ
ծառայություններ ունի հայ
գրականության, մշակույթի, լեզվի զարգացման
գործում:
Դեմիրճյանը եղել
է Հովհաննես
Թումանյանի կազմակերպած «Վերնատուն» գրական ընկերության
անդամ. «Վերնատան» անդամները հավաքվում
էին Թումանյանի` Թիֆլիսում գտնվող բնակարանում
և քննարկում
գրական հարցեր, իրենց նոր
ստեղծագործությունները:
Դեմիրճյանը մտերիմ էր
հատկապես Ավետիք
Իսահակյանի հետ. նրանց
բարեկամությունը շարունակվեց մինչև
Դեմիրճյանի կյանքի վերջը:
Դեմիրճյանը շատ
գործեր է
գրել` բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, դրամաներ և
կատակերգություններ,
վիպակներ, վեպեր: Դրանցից
շատերը հայ
գրականության մնայուն (իրենց արժեքը
միշտ պահպանող) գործերի թվին
են պատկանում: «Քաջ Նազար» հանրահայտ կատակերգության մեջ
Դեմիրճյանը ծաղրում է
մարդկային այնպիսի արատները, ինչպիսիք են` ծուլությունը, տգիտությունը, վախկոտությունը, պարծենկոտությունը, դաժանությունը, անհիմն հավակնությունները: «Վարդանանք» պատմավեպը պատմում
է 451թ. տեղի
ունեցած դեպքերի
մասին, երբ հայ
ժողովուրդը սպարապետ Վարդան
Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց
և Ավարայրի
դաշտում հերոսաբար
կռվեց պարսիկների
դեմ, որոնք, տիրելով
Հայաստանին, հայ ժողովրդին
ուզում էին
պարտադրել իրենց հավատը:
Պետրոս Դուրյան
(1851-1872)
Պետրոս Դուրյանը
ծնվել է 1851թ.
մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի
Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ
էր և
դժվարությամբ էր կարողանում
հոգալ ընտանիքի
ապրուստը: Վեց տարեկանում
մանուկ Պետրոսն
ընդունվում է Սկյուտարի
ճեմարանը, որն ավարտում
է 1867 թվականին:
16-ամյա պատանին
փորձում է
հարմար աշխատանք
գտնել՝ կարիքի
մեջ գտնվող
ընտանիքին օգնելու համար: Լինում է
դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ
զբաղմունքներից ոչ մեկը
նրա սրտովը
չէր, քանի որ
բանաստեղծական հանճարի ձայնը
ուրիշ ասպարեզ
էր կանչում
նրան: Դեռ ճեմարանական
տարիներին նրա մեջ
արմատ էր
գցել գրականության
նկատմամբ սերը, որին հավատարիմ
մնաց մինչև
վերջին շունչը: Աշխարհը պատանի
Դուրյանի համար
երգ էր, և նա
չէր կարող
ապրել առանց
այդ երգի: «Բնությունն ամբողջ երգ
մ' է,- իր
վերջին նամակում
գրում է
մահամերձ բանաստեղծը
և շարունակում:- Ա՜հ, գեղեցիկ կյանք
մ'ալ կա - սերն է
այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու
սիրե՜լ». ա՜հ, ինչ
բանաստեղծական կյանք, ի՜նչ
կատարյալ կյանք...»: Ահա այդ կատարյալ
կյանքին էր
ձզտում բանաստեղծ
պատանին, և նրա, իղձը մասամբ
կատարվում է, եբբ
կապվում է
թատրոնի հետ: Ճիշտ է, այստեղ էլ
բարքերը ճնշող
էին, անհոգ ու
անտարբեր դերասան-դերասանուհիների շրջապատում նա
մենակ էր
զգում իրեն: Երբեմն էլ
իր հասցեին
արված կատակներից
պատառիկներ էին հասնում
ականջին, որից շատ
էր խոցվում
նրա զգայուն
սիրտը: Ըստ հուշագիրների՝ «Լճակ» բանաստեղծության մեջ
չակերտներով բերված «դողդոջ է, գույն չունի», «կը մեռնի» խոսքերը բանաստեղծն
իսկապես լսել
է թատրոնի
ետնաբեմում:
Այս ամենով
հանդերձ թատրոնում, այնուամենայնիվ, հոգևոր կյանք
կար, որ մոտ
էր բանաստեղծի
սրտին: Թատրոնի համար
Դուրյանը գրում
կամ թարգմանում
էր պիեսներ, որոնք բեմադրվում
էին: Ներկայացումների ժամանակ
ինքն էլ
երբեմն հանդես
էր գալիս
դերակատարումներով:
Շուտով նա
հայտնի է
դառնում որպես
թատերագիր: Բայց որ
նա ամենից
առաջ հանճարեղ
բանաստեղծ էր, շատերը
չգիտեին: Դուրյանի բանաստեղծությունները
գրասեր հասարակության
համար անակնկալ
հայտնություն են դառնում
նրա վաղաժամ
մահից հետո
միայն:
1871թ. սկզբներին երևում
են բանաստեղծի
մահացու հիվանդության՝
թոքախտի աոաջին
նշանները: Սկզբում կյանքով
լեցուն պատանին
ղրան ուշադրություն
չէր դարձնում
և շարունակում
էր ստեղծագործել: Նրա լավագույն
երգերի մեծ
մասը ստեղծվել
է հենց
նույն թվականի
ընթացքում: «Բանաստեղծ մը
մահվանն չը
սոսկար,- գրում է
նա այղ
օրերին,- այն ատեն
իրավունք ունեի
ցավելու, երբ ամենքն
անմահ ըլլային
և ես
միայն մահկանացու»:
Բայց որքան
էլ բանաստեղծը
չսարսափեր մահից, դաժան
հիվանդությունը կատարում էր
իր սև
գործը: Տարվա վերջին
Դուրյանն արդեն
գամված էր
անկողնուն: Իսկ հաջորդ 1872թ.
հունվարի 21-ի գիշերը
բանաստեղծը կնքում է
իր մահկանացուն:
Գրիգոր Զոհրապ
(1861-1915)
Գրիգոր Զոհրապը (Զոհրապյան) ծնվել է 1861 թ.
Կոստանդնուպոլսում:
Սովորել է
տեղի Մաքրուհյան
և Թարգմանչաց
վարժարաններում: Բարձրագույն կրթությունը
նույնպես ստացել
է ծննդավայրում՝
ճարտարագիտություն և իրավաբանություն
մասնագիտություններով:
Հետագայում զբաղվել է
փաստաբանությամբ և գրականությամբ:
Զոհրապը հմուտ
իրավաբան էր. ժամանակակիցները վկայում են, որ նա
իր ամբողջ
փաստաբանական գործունեության ընթացքում
ոչ մի
դատ տանուլ
չի տվել: Նա սուլթանական
դատարանում միշտ պաշտպանում
էր հանիրավի
ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և
ուրիշ այլազգի
անմեղների դատը, որոնք
սովորաբար հետապնդվում էին
օսմանյան բռնատիրության
դեմ ըմբոստանալու
համար՝ հանուն
իրենց ազգային
ու մարդկային
իրավունքների: Դա դուր
չէր գալիս
իշխանություններին,
և միառժամանակ
Զոհրապին արգելում
են զբաղվել
փաստաբանությամբ: Բայց դա
չի ընկճում
մեծ մարդասերին, նա չթուլացող
եռանդով շարունակում
է իր
պայքարր ազատության, արդարության ու ճշմարտության
համար:
Հասարակական գործունեությանը
զուգընթաց Զոհրապը նվիրյալի
եռանդով մասնակցում
էր նաև
գրական կյանքին: Սուլթան Համիդի
բռնապետության օրերին, երբ մտավորականներից
շատերը հեռանում
են երկրից, նա մնում
է Կ.Պոլսում՝ շարունակելով
հանդես գալ
մամուլում հրապարակախոսական և
գրական-քննադատական հոդվածներով՝
նվիրված հասարակական
ու գրական
կյանքի հրատապ
խնդիրներին: Նրա խմբագրությամբ
լույս տեսնող «Մասիս» և «Արևելք» գրական պարբերականները
մեծապես նպաստել
են հայ
ստեղծագործող մտավորականությանը համախմբելու, գրականության մարմրող
ջահը վառ
պահելու գործին:
1908 թ.
Թուրքիայում տապալվում է
սուլթան Համիդի
միապետությունը, հաստատվում են
սահմանադրական կարգեր: Իշխանության գլուխ
անցած «Երիտասարդ թուրքեր» կուսակցությունը սկզբում հանդես
էր գափս
կեղծ ժողովրդավարության
դիմակով: Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ (մեբուս) էին ընտրվում
նաև ազգային
փոքրամասնություններից:
Զոհրապն ընտրվում
է մեջլիսի
հայ պատգամավոր: Պառլամենտում նա շարունակում
էր իր
կրքոտ ելույթները՝
պաշտպանելով ազգային փոքրամասնությունների
շահերը:
Սակայն նոր
իշխանությունների դիմակավոր խաղը
երկար չի
տևում: Շուտով նրանք
ցույց են
տափս իրենց
իսկական դեմքը՝ 1909 թ.
կազմակերպելով Կիլիկիայի հայության
կոտորածը: Այդ քաղաքականությունը
շարունակվում է նաև
հետագայում և հանգեցնում 1915 թ.
Մեծ եղեռնին, որին զոհ
գնաց մեկուկես
միլիոն հայ:
Այդ աղետալի
օրերին Զոհրապը
ոչ մի
վայրկյան չի
զիջում անձնուրաց
մարդասերի և ազգասերի
իր դիրքերը: Հայ գրողների
ու գործիչների
զանգվածային ձերբակալությունների ժամանակ նրան
առաջարկում են հեռանալ
Թուրքիայից: Սակայն նա
չի կամենում
բաժանվել իր
ժողովրդից: «Որո՞ւ թողում
սա անտեր
ու անգլուխ
ժողովուրդը. չէ՛, փախչիլ
չեմ կրնար, պետք է, պարտքս է
մինչև վերջ
պատնեշին վրա
մնալ»,- ասում է
նա: Օգտվելով մեջլիսի
պատգամավորի իր իրավունքից՝
նա համարձակորեն
հաշիվ է
պահանջում ներքին գործերի
նախարար Թալեաթից՝
հայության հանդեպ այդ
մեծ ոճիրը
կազմակերպելու համար:
Պահպանվել է
այդ մասին
ժամանակակիցների վկայությունը. «Օր մը,- կ՚ ըսե,- ապահով եղեք, որ հաշիվ պիտի պահանջվի ձեզմե, և դուք
չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքներր: Թալեաթ պեյ հեգնանքով կը հարցնե.
-Ո՞վ պիտի պահանջե այդ հաշիվը:
- Ե՛ս,- կը պատասխանե Զոհրապ,- Խորհրդարանի մեջ իբր հայ մե-բուս ձենե հաշիվ պիտի պահանջեմ:
Այդ վայրկյանեն իսկ վճռված էր իր մահը»:
-Ո՞վ պիտի պահանջե այդ հաշիվը:
- Ե՛ս,- կը պատասխանե Զոհրապ,- Խորհրդարանի մեջ իբր հայ մե-բուս ձենե հաշիվ պիտի պահանջեմ:
Այդ վայրկյանեն իսկ վճռված էր իր մահը»:
Հարյուրավոր հայ
մտավորականների հետ Զոհրապը
ևս ձերբակալվում
է և
աքսորի ճանապարհին
սպանվում 1915 թ. հուլիսին:
Հովհաննես Թումանյան
(1869-1923)
Հովհաննես Թումանյանը
ծնվել է 1869 թվականին
Լոռվա Դսեղ
գյուղում: Տարրական կրթությունը
ստացել է
հայրենի գյուղում, այնուհետև սովորել է
Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավան) չորսդասյա ծխական դպրոցում: Այն ավարտելուց
հետո Թումանյանն
ընդունվել է Թիֆլիսի
Ներսիսյան դպրոց: Կարճ
ժամանակ անց, դասընթացը չավարտած, աշխատանքի է
անցել Թիֆլիսի
հոգևոր կոնսիստորիայում, ապա Կովկասի
հայոց հրատարակչական
ընկերության գրասենյակում:
Սկսած 1883 թվականից՝ Թումանյանն
իր ամբողջ
ստեղծագործական կյանքն անց
է կացրել
Թիֆլիսում: Այստեղ է
գրել իր
հանրահայտ գործերը՝ բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներր: Առաջին անգամ
Թումանյանի Թիֆլիս գալու
մասին մի
ուշագրավ հուշ
է թողել
բանաստեղծի հորեղբայրը. «Մի աշնան
ցուրտ օր
էր. հայրը որոշում
է տղային
տանել քաղաք, իսկ նանը
դեմ էր՝
տղային տանիլ
մի. տունը կռիվ
ընկավ»: Այս պատմությունը
հիշեցնում է Թումանյանի
հանրահայտ «Գիքորը» պատմվածքի սկիզբը. «Գյուղացի Համբոյի
տունը կռիվ
էր ընկել: Համբոն ուզում
էր իր
տասներկու տարեկան Գիքորին
տանի քաղաք, մի գործի
տա, որ մարդ
դառնա, աշխատանք անի: Կինը չէր
համաձայնում»: Ուրեմն՝ իմացի՛ր, որ գրողը
սեփական կյանքից
շատ բան
է ներմուծում
իր ստեղծագործությունների
մեջ:
Այն ժամանակ
Թիֆլիսը հայաշատ
քաղաք էր: Այստեղ էին
ապրում ու
ստեղծագործում հայ գրականության
ու մշակույթի
շատ գործիչներ: Դժվար ժամանակներ
էին Թումանյանի
ապրած տարիները: Արևմտյան Հայաստանում
սկսվել էին
զանգվածային ջարդերը, դատարկվում, ամայանում էին
հայոց քաղաքներն
ու գյուղերը: Արևելյան Հայաստանում
մոլեգնում էր ցարական
Ռուսաստանի հայահալած քաղաքականությունը: Այդ տարիներին
է գրել
Թումանյանն իր այս
տողերը՝
Մի տեղ կոտորվում, մի տեղ հալածվում. Նոթի, անկայան տանջվում Են, հեծում...
«Իմ սրտին
շատ է
ծանրանում էս ժողովրդի
ճակատագիրը» - ասել է
Թումանյանը: Այդ պատճառով
էլ բանաստեղծն
իր գրական
գործը մի
կողմ թողած՝
զբաղվում է
ագգային-քաղաքական գործերով: Պատահական չէ, որ
Թումանյանին անվանել են
պետական գործիչ
անպետական ժողովրդի: Մյուս կողմից՝
աղքատությունն ու սովը, ծանր հարկերը
անպակաս էին
մեր ժողովրդից: Իրենց տունն
ու տեղը
թողած շատ
գյուղացիներ մի կտոր
հաց վաստակելու
համար հեռանում
էին դեպի
մեծ քաղաքներ: Քայքայվում էր հայ
նահապետական գյուղը, խաթարվում էին
նրա մարդկանց
ավանդական սովորությունները, բարքերն ու
ըմբռնումները:
Այս ամենն
իրենց արձագանքն
են գտել
Թումանյանի շատ գործերում: Իր կյանքի
վերջին տարիներին
բանաստեղծր տեսավ 1918 թվականի Հայաստանի
անկախությունը, դժբախտաբար նաև
վերջինիս անկումը: Շատ բան
տեսավ ու
տառապեց բանաստեղծը, բայց չկորցրեց
հավատն իր
ժողովրդի լուսավոր
ապագայի նկատմամբ: Այդ դժվար
տարիներին նա ստեղծեց
և սերունդներին
թողեց գրական
մեծարժեք գործեր, որոնք ընդմիշտ
կմնան հայ
հոգևոր մշակույթի
պատմության մեջ: Թումանյանը
վախճանվել է 1923 թվականին Մոսկվայում: Այստեղից նրա
աճյունը տեղափոխվել
է Թիֆլիս
և թաղվել
տեղի հայ
գրողների պանթեոնում:
Ավետիք Իսահակյան
(1875-1957)
ը ծնվել
է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է
Արագածի հայացքի
տակ՝ Ախուրյանի
ափին՝ Ղազարապատ
գյուղում, ուր հայրն
ուներ փոքրիկ
ջրաղաց՝ շրջապատված
ուռիների ու
բարդիների գողտրիկ պուրակով:
Գրաճանաչություն սովորել
է հայրենի
քաղաքում: Ուսումը շարունակել
է Հառիճի
վանքի դպրոցում
և Էջմիածնի
Գևորգյան ճեմարանում, ուր նրա
ուսուցիչր եղել է
անվանի բանաստեղծ
Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է
խրախուսել պատանի Ավետիքի
առաջին բանաստեղծական
քայլերը:
Իսահակյանը մեր
այն սակավաթիվ
բանաստեղծներից է, որոնց
բախտ է
վիճակվել հիմնավոր
համալսարանական կրթություն ստանալ, նա 1893-1895 թթ. սովորել
է Լայպցիգի (Գերմանիա), 1897-1902 թթ.՝
Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարաններում՝ ուսումնասիրելով գրականություն
ու փիլիսոփայություն:
Կյանքի հանգամանքները
հարկադրել են բանաստեղծին
երկար տարիներ
ապրել հայրենիքից
հեռու՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆբանսիայում, Իտալիայում և
այլուր: Երկրեերկիր այդ
թափառումները նրա համար
աշխարհը և
մարդկանց ճանաչելու
իսկական դպրոց
են եղել:
1936 թ.
Իսահակյանը վերադառնում է
հայրենիք: Նրա կյանքի
վերջին տարիներն
անցնում են
համաժողովրդական սիրո ու
մեծարանքի մեջ: ժողովուրդը
նրան տվել
է Վարպետ
պատվանունը:
Իսահակյանը վախճանվել
է 1957 թ. հոկտեմբերի 17-ին և
հանգչում է
Երևանի Կոմիտասի
անվան զբոսայգում՝
հայոց մեծերի
պանթեոնում:
lavnaa
ОтветитьУдалить